Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարիաննա Աշոտի Գաբրիելյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 09042024-11-0023/ 0.05955հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 0.05955հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում 0,05955հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 09042024-11-0023/, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ անասնաշենք կառուցելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |