Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացվել է 0.05հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0228-0045/:Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.05հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, առանձնացնել Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացված 0.05 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0228-0045/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, թիվ 40/1:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: