Իջևան  համայնքի  ղեկավարին  են  դիմել քաղաքացիներ՝  Հենրիկ Հրանտի Մարկոսյանը,  վարձակալության իրավունքով,  հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 0.04հա մակերեսով հողամասի /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ832, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ0091081/ և Գագիկ Սուրենի Դալլաքյանը,  վարձակալության իրավունքով,  գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու նպատակով նպատակով իրեն հատկացված, /նախկինում Գանձաքար համայնքի վարչական սահմաններում/ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 0.3497հա մակերեսով հողամասի /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1565, կնքված՝ 09.08.2005թ., վկայական թիվ0016281/  նկատմամբ իրենց վարձակալության իրավունքները օտարելուն համաձայնություն տալու  խնդրանքով: 
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով  և  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է. 
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 0.04հա մակերեսով հողամասի  նկատմամբ քաղաքացի՝  Հենրիկ Հրանտի Մարկոսյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ832, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ0091081/  օտարելուն:  
2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող /նախկինում Գանձաքար համայնքի վարչական սահմաններում/ 0.3497հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝  Գագիկ Սուրենի Դալլաքյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ1565, կնքված՝ 09.08.2005թ., վկայական թիվ0016281/  օտարելուն:  |