Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1,8 կետով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով․
Զարգացման ծրագրերով համայնքում ընդգրկվել են նոր սուբվենցիոն ծրագրեր, որոնք չեն արտահայտվել 2024 թվականի բյուջեում, ուստի անհրաժեշտություն է առաջացել բյուջեի ֆոնդային մասում կատարել համապատասխան փոփոխություններ
Համայնքի ավագանին որոշում է․
2024 թվականի բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
Եկամտային մասում Նվիրատվություններ համայնքներին 739 795,3 հազ. դրամ
Ծախսային մասում ավելացնել՝
04 03 02 հատվածի 5112 հոդվածը 82 237,7 հազ. դրամ
04 05 01 հատվածի 5112 հոդվածը 7 49,9 հազ. դրամ
5113 հոդվածը 434 413,1 հազ. դրամ
06 06 01 հատվածի 5113 հոդվածը 215 649,6 հազ. դրամ:
Ուժի մեջ է մտնում 2024 թվականի փոտրվարի մեկից հետո ծագած հարաբերությունների վրա: |