Նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2025թ․ ՀՀ պետական բյուջեից համայնքաներին հատկացվելու են սուբվենցիաներ, ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով․ Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը (կցվում է հավելվածը)։ |