Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 120 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0.0043ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արման Մուշեղի Եսայանը,  Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմում թիվ5485, 11.09.2024թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.00166 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեում գտնվող 0.00166 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Արման Մուշեղի Եսայանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեում գտնվող 0.00166հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/, ընդլայնման կարգով տրամադրել Արման Մուշեղի Եսայանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 12-րդ գոտում, այն վաճառել 1քմ 2887․5  ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝  47933 /քառասունյոթ հազար ինն հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  Արման Մուշեղի Եսայանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով  հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ94/70 հասցեում գտնվող 0.00166հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/, ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120:

3.Քաղաքացի՝ Արման Մուշեղի Եսայանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner