Համայնքի ղեկավարին է դիմել Սեդա Արազի Օրդինյանը՝ ծնված 02.02.1937թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.15հա, ծածկագիր 11-058-0091-0009/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.18904հա, որի վրա առկա է 1985թ. կառուցված 114.8քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.15հա և 0.03904հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 114.8քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սեդա Արազի Օրդինյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.18904հա մակերեսով և 11-058-0091-0009 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Սեդա Արազի Օրդինյանի սեփականության իրավունքը՝ Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.18904հա հողամասի և 114.8քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0091-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: