Այսօր: Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԿԻՐԱՆՑ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 763․9ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Շամիր Միքայելի Մկրտչյանի, Լիլիթ Վասիլի Ասլամազյանի, Էրիկ Շամիրի Մկրտչյանի, Անահիտ Շամիրի Մկրտչյանի, Միքայել Շամիրի Մկրտչյանի, Գաբրիելա Շամիրի Մկրտչյանի   6  /վեց/   շնչից բաղկացած  ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք /մուտքի դիմում թիվ5580, 17․09․2024թ․/, ընտանեկան վիճակը բարելավելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց տնամերձ հողամաս ձեռք բերելու իրավունքից օգտվելու խնդրանքով:

Հաշվի առնելով Գանձաքար համայնքի ավագանու 27.09.2021թ. թիվ 9 նիստի թիվ 110 որոշումը և այն հանգամանքը, որ նրանք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ Իջևան համայնք, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոցի, թիվ16 հասցեում գտնվող, 763.9քմ մակերեսով հողամասը /վկայական թիվ 16082024-11-0011/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել քաղաքացիներ՝ Շամիր Միքայելի Մկրտչյանի, Լիլիթ Վասիլի Ասլամազյանի, Էրիկ Շամիրի Մկրտչյանի, Անահիտ Շամիրի Մկրտչյանի, Միքայել Շամիրի Մկրտչյանի, Գաբրիելա Շամիրի Մկրտչյանի ընտանիքին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner