ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 26.09.2023թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոցում գտնվող, 11-001-0249-0042 ծածկագրով, 0.02665հա մակերեսով հողամասից 0.017142 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 378 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոցում գտնվող, 11-001-0249-0042 ծածկագրով, 0.02665հա մակերեսով հողամասից 0.017142 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |