Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՐԿՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.01598ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 0.01255ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել, Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01598հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0035, ծածկագիր 11-008-0010-0056/, 0.01255հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0031, ծածկագիր 11-008-0010-0057/ երկու առանձին գույքային միավորները միավորելու, գործառնական նշանակությունը փոխելու և հասցեավորոմ տալու:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի, ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով և ՀՀ կառավարության 02.02.2002թ. N88-Ն որոշման    պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝  Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01598հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0035, ծածկագիր 11-008-0010-0056/, 0.01255հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0031, ծածկագիր 11-008-0010-0057/ երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած անշարժ գույքի սահմանները, ըստ  հատակագծի:

2. Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01598հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0035, ծածկագիր 11-008-0010-0056/, 0.01255հա մակերեսով հողամաս /վկայական 17092024-11-0031, ծածկագիր 11-008-0010-0057/ երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աճարկուտ 4/2 հողամաս:

 3.Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01598հա մակերեսով հողամասի /վկայական 17092024-11-0035, ծածկագիր 11-008-0010-0056/, 0.01255հա մակերեսով հողամասի /վկայական 17092024-11-0031, ծածկագիր 11-008-0010-0057/ գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել հասարակական կառուցապատման

 4.Սույն որոշումն  ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner