Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածի 6-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»՝ համաձայն հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |