Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանը և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/ և համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով: Հողամասերի սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 20.12.2024թ. թիվ 12 նիստի թիվ 156 որոշումը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանին և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանին պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/ և համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարել:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեում գտնվող և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանին և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանին պատկանող 0,07436հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /վկայական թիվ 05112024-11-0010, ծածկագիր 11-039-0127-0055/ հողամասի նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը:
3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված, չկառուցապատված 0,06452հա մակերեսով /վկայական թիվ 14082024-11-0021, ծածկագիր 11-039-0127-0062/ նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանի և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանի սեփականության իրավունքը:
4.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/6 և Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Կիրենց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ, Իջևան համայնքի և քաղաքացիներ՝ Գառնիկ Ռոբերտի Ավալյանի և Նաթելլա Հովհանեսի Սիմոնյանի միջև կնքել սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարման պայմանագիր: