Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող 58.04քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0111-0012/, Արցախյան փողոցում գտնվող 18.74քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0043-0146/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամասեր, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող 58.04քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0111-0012/, Արցախյան փողոցում գտնվող 18.74քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0043-0146/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |