Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.16350ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-034-0035-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանը՝ ծնված 04․11․1938թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 6838, կազմված 23․10․2025թ./: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Լուսաձոր բնակավայրի 20.11.1991թ. թիվ 3 որոշման  կազմում է 0.16հա /ծածկագիր 11-034-0035-0001/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16350հա, որի վրա առկա է 1940թ․ կառուցաված 39․1 ք․մ բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1940թ․ կառուցված  39․1քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-034-0035-0001/:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.16350հա մակերեսով հողամասը և 39․1քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Հաստատել՝  Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի /ծածկագիր 11-034-0035-0001/ գտնվող, քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանին պատկանող  0․16350 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-034-0035-0001/:

2. Վերականգնել քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանի իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 39․1քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-034-0035-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Քաղաքացի, Լիդա Վաղինակի Եգանյանին պատկանող 0․16350հա մակերես հողամասով /ծածկագիր 11-034-0035-0001/ բնակելի տանը տալ  հետևյալ հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր, 1-ին փողոց, 59 բնակելի տուն:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner