Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 դեկտեմբերի 2024 թ.

27.02.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 2273 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2273 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 

 1․  31․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2273  որոշումը կարդալ. 

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 94/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.14119ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,,ՀԿ-ին պատկանող 2.14119հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի գրանցում և գործառնական նշանակության փոփոխություն:

 

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով  ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե, Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց,  թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,, ՀԿ-ին տրամադրված, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-001-0224-0117/ նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար: 

2.11-001-0224-0117 ծածկագրով 2.14119հա մակերեսով հողամասի վրա առկա 1364.7քմ մակերեսով շինությունները սեփականության իրավունքով պատկանում են ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,, ՀԿ-ին:

3.Տավուշի  մարզ,  Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց,  թիվ 94/1 հասցեում գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությանը բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությանից փոխել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

4․ Սույն որոշումն Ենթակա է պետական գրանցման։,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner