31․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2273 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ 31․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2273 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 94/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.14119ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,,ՀԿ-ին պատկանող 2.14119հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի գրանցում և գործառնական նշանակության փոփոխություն:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,, ՀԿ-ին տրամադրված, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-001-0224-0117/ նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար:
2.11-001-0224-0117 ծածկագրով 2.14119հա մակերեսով հողամասի վրա առկա 1364.7քմ մակերեսով շինությունները սեփականության իրավունքով պատկանում են ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ,, ՀԿ-ին:
3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2.14119հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությանը բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությանից փոխել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
4․ Սույն որոշումն Ենթակա է պետական գրանցման։,,