Քաղաքաշինական նպատակներով Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացվել է 42,84քմ մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0111-0001-01/:
Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 42,84քմ մակերեսով մաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0111-0001-01/, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացնել 42,84քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացված 42,84քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0111-0001-01/ տալ հետևյալ հասցեավորումը՝
Տավուշի մարզ, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց, թիվ 3/75:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: