Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․23089 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1713-Ն որոշման և Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-006-0131-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․23089 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-006-0131-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․23089 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման