ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետի Ա.Պարոնյանի զեկուցագիրը և կից ներկայացված 22.04.2025թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված ք․ Իջևան, Ասլանյան 1 նրբ, տուն 7 հասցեի բնակիչ Բագրատ Նազինյանի կողմից առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Ք․ Իջևան, ք․ Իջևան, Ասլանյան 1 նրբ, տուն 7 հասցեի բնակիչ Բագրատ Նազինյանի կողմից առանց թույլտվության իրականացվել է բացօթյա առևտուր, որի վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների կողմից 22․04․2025թ․-ի կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Արձանագրությանը կից Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետի Ա. Պարոնյանը արձանագրությունը կից զեկուցագրով ներկայացրել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի մայիսի 12-ին, ժամը՝ 12:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Ա․ Պարոնյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Բագրատ Նազինյանի կողմից կատարված արարքը իր մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է՝ Բագրատ Նազինյանը, քանի որ բացօթյա առևտուրն իրականացվել է վերջինիս կողմից:
Բագրատ Նազինյանը լսումներին չէր ներկայացել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-58-րդ-րդ հոդվածների պահանջներով․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1/ Բագրատ Նազինյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2/ Պարտավորեցնել դադարեցնել ինքնակամ բացօթյա առևտուրը։
3/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել համայնքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։
4/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Բագրատ Նազինյանին:
5/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
6/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։
7/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։