Համայնքի ղեկավարին Է դիմել Կարեն Սուրենի Գիշյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել իրենց պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասի /վկայական 2218426/ ծածկագրի ճշտման խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի պարզաբանման 11-001-0094-0036 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է, որ սեփականության վկայականում հողամասի ծածկագիրը 11-001-0094-0036-ի փոխարեն նշվել է 11-001-0094-0024 ծածկագիր և կատարվել է ճիշտ ուղղում:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի պարզաբանումը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող հողամասի /ծածկագրիր 11-001-0094-0036/ ծածկագիրը ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված պարզաբանման և հատակագի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: