Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սահակ Ջանիբեկի Պետրոսյանը, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմոում թիվ5308, 02.09.2024թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.01266 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/, ընդլայնման կարգով տրամադրել Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 11-րդ գոտում, այն վաճառել 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 562332 /հինգ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սահակ Ջանիբեկի Պետրոսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 21122021-11-0012, ծածկագիր 11-001-0217-0002/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 6/12 հասցեում գտնվող 0.01266հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 10052024-11-0059, ծածկագիր 11-001-0614-0002/, ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Նալբանդյան փողոցի, թիվ 14:
3.Քաղաքացի՝ Սահակ Ջանիբեկի Պետրոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: