Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 94բ շենքի 35.27քմ ներքին մակերեսով թիվ 32 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ է հանդիսանում Մանյա Սուրենի Զուրաբյանը, որը ժամանակին չի կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Բլբուլյան փողոցի թիվ 94բ շենքի 35.27քմ ներքին մակերեսով թիվ 32 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Մանյա Սուրենի Զուրաբյանին: |