Համայնքի ղեկավարին է դիմել Գայանե Գառնիկի Պողոսյանը /դիմում թիվ1498, 23.04.2025թ./, իր չորս երեխա ունեցող ընտանիքին, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Երևանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.096 հա մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Նոդար Ցոլակի Օթարյանի, Գայանե Գառնիկի Պողոսյան, Ռադիկ, Աստղիկ, Ռոզա, Տանյա Նոդարի Օթարյանների 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: