Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սարգիս Վլասիկի Աբազյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,04հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի /վյայական թիվ 01022021-11-0028, ծածկագիր 11-034-0112-009/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով /մինչև 120մ արտաքին մակերեսով երկհարկանի խանութի կառուցման համար/: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սարգիս Վլասիկի Աբազյանին պատանող 0,04հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի /վյայական թիվ 01022021-11-0028, ծածկագիր 11-034-0112-009/ գյողատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սարգիս Վլասիկի Աբազյանին պատկանող 0,04հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի /վյայական թիվ 01022021-11-0028, ծածկագիր 11-034-0112-009/ գյողատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: