ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայութնուն» հիմնարկի տնօրեն Սուրեն Չիբուխչյանի զեկուցագիրը և կից ներկայացված ծառայությունների մատուցման պայմանագիրը, Իջևան քաղաքի Անկախության 28 հասցեում գործով «Ֆրեշ 1» ՍՊԸ-ի կողմից (տնօրեն Լիլիթ Մարդանյան) աղբահանության պայմանագիր կնքելուց հրաժարվելու փաստի առիթով վարչական պատասխանասվության ենթարկելու հարցի․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Իջևան քաղաքի Անկախության 28 հասցեում գործով «Ֆրեշ 1» ՍՊԸ-ն օգտվում է աղբահանության ծառայությունից, սակայն հրաժարվում է կնքել աղբահանույան պայմանագիր, որը մասին Ս․ Չիբուխչյանը զեկուցագրով դիմել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված պայմանագիրը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի հունիսի 30-ին, ժամը՝ 12:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ «Ֆրեշ 1» ՍՊԸ-ի (տնօրեն Լիլիթ Մարդանյան) կողմից կատարված արարքն իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43/1-րդ հոդվածի 2․1 կետով նախատեսված զանցանքի հատկանիշներ համաձայն որիառանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը)․․․ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից մինչև հարյուրհիսունապատիկի չափով։
«Ֆրեշ 1» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարդանյանը լսումներին չէր ներկայացել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43/1-րդ հոդվածի 2․1 կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-58-րդ-րդ հոդվածների պահանջներով․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1/ «Ֆրեշ 1» ՍՊԸ (տնօրեն Լիլիթ Մարդանյան) նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150000 (հարյուրհիսուն հազար) ՀՀ դրամ։
2/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել համայնքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։
3/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել «Ֆրեշ 1» ՍՊԸ-ին (տնօրեն Լիլիթ Մարդանյան):
4/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
5/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։
6/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։