Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.26100ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-006-0024-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանը՝ ծնված 15․03․1953թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն և օժանդակ շինություններ՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 6838, կազմված 23․10․2025թ./: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Ակնաղբյուր բնակավայրի 06․09.1991թ. թիվ 19 որոշման  կազմում է 0.353հա /ծածկագիր 11-006-0024-0005/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26100հա, որի վրա առկա է 1969թ․ կառուցաված 355 ք․մ բնակելի տուն և օժանդակ շինություններ, ուստի դիմել է օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1969թ․ կառուցված 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-006-0024-0005/:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.26100հա մակերեսով հողամասը և 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Հաստատել՝  Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի /ծածկագիր 11-006-0024-0005/ գտնվող, քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանին պատկանող  0․26100 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-006-0024-0005/:

2. Վերականգնել քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանի իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-006-0024-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Քաղաքացի, Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանին պատկանող 0․26100հա մակերես հողամասով /ծածկագիր 11-006-0024-0005/ բնակելի տանը տալ  հետևյալ հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3 բնակելի տուն :

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner