Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բավական Ռաֆայելի Մարկոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.9279հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 2149681, կադաստրային ծածկագիր 11-001-0229-0006/ 0.9279հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 0.9279հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.9279հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 2149681, կադաստրային ծածկագիր 11-001-0229-0006/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրանք սառնարանային տնտեսության շենքի կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |