Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մխիթար Տիգրանի Մխիթարյանը՝ ծնված 16.05.1962թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Նար-Դոսի փողոց թիվ 26 հասցեում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 02.01.1986թ. կազմված տեխնիկական անձնագրի հատակագծի հողամասի օրինական չափը,կազմում է 0.079հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.14716հա,որի վրա առկա է 192.3քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.079հա մակերեսով և 0.06816հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի 0.14716հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի, և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1973թ. կառուցված 192.3քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0054-0004/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.14716հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտումտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 192.3քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Մխիթար Տիգրանի Մխիթարյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք.Իջևան Նար-Դոսի փողոց 26 բնակելի տուն հասցեում գտնվող օրինական հատկացված 0.079հա մակերեսով և 0.06816հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 192.3 քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0054-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: