ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաներում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 19․5594 հա մակերեսով հողամաս: Առանձնացված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու /անասունների արոտավայր/ նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 19․5594հա մակերեսով, 11-058-0353-0079 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն: |