Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Արամ Արմենի Ասիլբեկյանը /մուտքի դիմում թիվ5462, 10․09.2024թ./, Իջևան համայնք, ք. Իջևան, Նալբանդյան փողոցի, թիվ30/1 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 19․2 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ05092024-11-0017/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Արամ Արմենի Ասիլբեկյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան համայնք, ք. Իջևան, Նալբանդյան փողոցի, թիվ30/1 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 580 /հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով, հատկացնել 19․2 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0181-0127/: