Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի, 38-րդ հոդվածի և 88-րդ հոդվածի պահանջներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Բնակելի ֆոնդի բնակվարձ և սեփականաշնորհված բնակարանների սպասարկման վարձ 1 քմ ընդհանուր մակերեսի համար՝ ամսական ա/ չսեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 15 դրամ
բ/ սեփականաշնորհված բնակելի ֆոնդ՝ 10 դրամ:
2. Սեփականաշնորհված ոչ բնակելի տարածքների և այլ նպատակներով օգտագործվող բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քմ համար ամսական՝ 25 դրամ:
3. Բազմաբնակարան շենքերի համար պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները՝
ա/ կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ առնվազն 3 օրը մեկ անգամ.
բ/ ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինֆեկցիա /պայքար միջատների դեմ/ և դեռատիզացիայի /պայքար կրծողների դեմ/ իրականացում՝ առնվազն 3 ամիսը մեկ անգամ.
գ/ ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն 2 օրը մեկ անգամ
դ/ վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Վերանորոգված աշխատանքների իրականացման ժամկետները որոշվում են շենքի ընդհանուր օգտագործման գույքի տեխնիկական վիճակի տեսողական զննման,անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Ընդ որում, վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները,որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.
ե/ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:
4. Բնակելի ֆոնդի շենքերի ոչ բնակելի տարածքների վարձավճարները սահմանել տարեկան 1 քմ ընդհանուր մակերեսի համար
ա/ առևտրական կազմակերպություններ՝ 1200 դրամ
բ/ հասարակական և արտադրական կազմակերպություններ՝ 1200 դրամ
գ/ բյուջետային կազմակերպություններ՝ 840 դրամ
5. Աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող դրույքաչափերը
1. կենցաղային աղբի տեղափոխման վճար սահմանել
ա/ բնակչությունից մեկ շնչի հաշվով 100 դրամ
բ/ կազմակերպություններից աղբի տեղափոխման վճար սահմանել խմ-3000-դրամ
2.Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում /կամ/ շինություններում, այդ թվում հասարակական և արտադրական շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճար սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝
1/ առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով.
ա/մթերային խանութներ -1քմ-100դրամ
բ/հանրային սննդի, շուկաների և բնակչությանը սպասարկող այլ ծառայություններ իրականացնող մնացած տիպի խանութների և շինությունների մասով՝ 1քմ-50դրամ
2/ հյուրանոցներ և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինություններ՝ 1քմ-30դրամ
3/արտադրական արդյունաբերական, գրասենյակային, կրթության, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների համար 1քմ-15դրամ
3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճար սահմանե՝լ
1/ ըստ ծավալի 1խմ-3000դրամ
2/ ըստ զանգվածի 1տ-10000դրամ
6. ,,Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց’’ ՀՈԱԿ և ,,Ավանդույթ’’ ՀՈԱԿ սովորողների ուսման վճար սահմանել ամսական
ա/ 1-7 դասարանների համար ներառյալ 5000դրամ Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ
բ/ 8-10 դասարանների համար ներառյալ 5000դրամ
գ/. Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների ուսուցումը՝ անվճար
7. Մանկապարտեզ և նախակրթարան հաճախող երեխաների սպասարկման վճար սահմանել ամսական 5000դրամ
8. Արվեստի դպրոց հաճախող սովորողների ուսման
ա/ պարարվեստի բաժնի վճարը սահմանել ամսական 5000դրամ
Նույն ընտանիքի 2-րդ և ավելի երեխաների համար 2500-ական դրամ
բ/ գեղարվեստի բաժնի վճարը` 3000 դրամ
գ/. Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների ուսուցումը՝ անվճար
9. Կենցաղային աղբի տեղափոխման վճար սահմանել՝
ա/ բնակչությունից 1 շնչի հաշվով ամսական 100 դրամ
բ/ կազմակերպություններից աղբի տեղափոխման վճար սահմանել՝ 1 խմ համար 3000 դրամ
10. Մշակույթի տան դահլիճի վարձակալման վճար սահմանել 1 ժամվա համար 20000 դրամ |