ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնք, գ․ Լուսաձոր, հասցեում գտնվող, 11-034-0133-0003 ծածկագրով, 4.1հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամաս: Առանձնացված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Լուսաձոր, հասցեում գտնվող, 11-034-0133-0003 ծածկագրով, 4.1հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն: |