Անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց 101/80 հասցեում գտնվող և վարձակալության իրավունքով Արամ Ցոլակի Նազինյանին պատկանող 0.04հա մակերեսով հողամաս առանձնացնելու և պետական գրանցում կատարելու: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.04 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0110-0048/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.04հա մակերեսով հողամաս և գործառնական նշանակությունը փոխել :
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-001-0110-0048 ծածկագրով 0.04հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատումից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարքին:
2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, ընդհանուր դգտագործման գործառնական նշանակության 0.04 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: