Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2025 թվականի N 19

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07985ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մերուժան Գառնիկի Մելքոնյանը, Արտակ Գառնիկի Մելքոնյանը, Կարո Գառնիկի Մելքոնյանը, Մարիետա Գառնիկի Մելքոնյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոցում Իջևանի քաղաքային սովետի գործկոմի  29.12.1988թ. թիվ 13 արձանագրության հւիման վրա ձեռք է բերել 0.05հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07985հա, որի վրա առկա է 1997-1999թ. կառուցված 206.1քմ մակերեսով բնակելի տուն:

Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  փաստացի 0.05հա և սահմանազատված, չկառուցապատված 0.02985հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0050-0009/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.7985հա մակերեսով  հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացիներ Մերուժան Գառնիկի Մելքոնյանի, Արտակ Գառնիկի Մելքոնյանի, Կարո Գառնիկի Մելքոնյանի, Մարիետա Գառնիկի Մելքոնյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոց հասցեում գտնվող 0.07985հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր՝ 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0050-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոց հասցեում գտնվող 0.07985հա մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Իջևան քաղաք Նար-Դոսի փողոց 31/1 բնակելի տուն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner