Համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել Իջևանի թիվ 5 մանկապարտեզի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ ավելացնել պարուսույցի հաստիք:
Ղեկավարվելով ՀՀ ,, Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ կետով և 18-րդ հոդվածի 28-րդ կետով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` Իջևանի թիվ 5 մանկապարտեզի հաստիքացուցակում ավելացնել պարուսույցի մեկ հաստիք սահմանված դրույքաչափով: