Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-013-0130-0017 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.11537 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.11537 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006 թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0130-0017 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.11537 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում և հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով  և  ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-013-0130-0017/ առանձնացնել 0.11537հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0130-0017 ծածկագրով 0.11537 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Աչաջուր, 37-րդ փողոց, 13 հողամաս:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner