Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.11254ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Կառլեն Սահակի Միրզոյանը՝ ծնված 08.12.1935թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է բնակելի տուն և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով:Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ Ակնաղբյուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 06.09.1991թ. թիվ 19 որոշման քաղվածքի կազմում է 0.11254հա /ծածկագիր 11-006-0028-0002/,սակայն չափագրումից պարզվել է,որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.11254հա,որի վրա առկա է 1970-0972թ.թ. կառուցված 154.0քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.11254հա մակերեսով հողամասի և 154.0քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի ց սեփականության իրավունքը՝ Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.11254հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 154.0քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-006-0028-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Կառլեն Սահակի Միրզոյանին պատկանող բնակելի տանը /ծածկագիր 11-006-0028-0002/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ  Ակնաղբյուր 2-րդ փողոց 24 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner