Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 5.12.2022թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված 11-001-0252-0002 ծածկագրով և 0.19063հա մակերեսով հողամասից 0.06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 283 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական տարածքում ընդգրկված 11-001-0252-0002 ծածկագրով և 0.06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը վարելահող հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական տարածքում ընդգրկված 11-001-0252-0002 ծածկագրով և 0.06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքը վարելահող հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |