ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 29.08.2025թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-034-0015-0005 ծածկագրով, 0․0546 հա մակերեսով հողամասը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-285 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-034-0015-0005 ծածկագրով, 0․0546 հա մակերեսով հողամասը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |