Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 39-րդ կետով, 33-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով և 84-րդ հոդվածի 2-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |