ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է ՀՀ սեփականություն հանդիսացող 7.108095 հա մակերեսով և 11-034-0101-0141 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Առանձնացված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, ՀՀ սեփականություն հանդիսացող 7.108095 հա մակերեսով և 11-034-0101-0141 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն: |