Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՄԱՐԶ ՏԱՎՈՒՇ, ՀԱՄԱՅՆՔ ԻՋԵՎԱՆ, ԳՅՈՒՂ ԳԱՆՁԱՔԱՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱԾԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի Արա Արտաշեսի Կիակոսյանը /դիմում թիվ4415, 05․10․2025թ․/, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղ, 5-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ14 հասցեի հողամասի  հատակագիծը հաստատելու խնդրանքով: Միաժամանակ կառուցապատողի կողմից նշվել է, որ հողամասում իրականացրել է անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, կառուցվել է 144․2քմ մակերեսով ծածկ, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել օրինական Արա Արտաշեսի Կիակոսյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղ, 5-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ14ասցեում գտնվող 0.1123 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, բնակելի տան փակ ներբակային տարածքում  կառուցված  144․2քմ մակերեսով ծածկը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ:

2.Հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի  հատակագիծը:

3.Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner