Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
- Իջևան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի գույքացանկում ավելացում կատարելու և Կիրանց բնակավայրի տարածքում առկա գազատար խողովակն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրում գտնվող 0․1155 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրում գտնվող 0․0546 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 19․5594 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.5 հա մակերեսով հողամասի /վկայական 18072025-11-0040, ծածկագիր 11-013-0237-0037/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար, 32-րդ փողոց թիվ 25/3 հասցեում գտնվող 0.1հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.25075հա մակերեսով հողամասի /վկայական N18092025-11-0053, կադաստրային ծածկագիր 11-006-0102-0057/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.06հա մակերեսով հողամասի /վկայական N17092025-11-0014, կադաստրային ծածկագիր 11-001-0184-0014/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.09հա մակերեսով հողամասի /վկայական N31012018-11-0026, կադաստրային ծածկագիր 11-013-0281-0012/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03473հա մակերեսով հողամասի /վկայական N11072025-11-0034, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0116/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.115հա մակերեսով հողամասի /վկայական N14022025-11-0003, կադաստրային ծածկագիր 11-022-0112-0012/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
- Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
- Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 24.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագրում փոփոխություն կատարելու և վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
- Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 24.9քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագրում փոփոխություն կատարելու և վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
- «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին
- Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
- Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0․0872 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Իջևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու և հողային հաշվեկշռում համապատասխան փոփոխություն կատարելու մասին
- ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների 2026թ․ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
- ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2026թ․ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրում գտնվող 2.6 հա մակերեսով հողամասից 0.87256հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրում գտնվող 0.12171 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
|