Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-013-0310-0069 ԾԱԾԿԱԳՐՈՎ 2.8531ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի  Մկչտիչ Արամի Նազինյանին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06092024-11-0046 վկայականի  կազմում է 2.8531հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  06092024-11-0046 վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 2.8531հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-013-0310-0069/, ուստի քաղաքացին դիմել է 2.8531հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի շարքին դասելու  խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու 08.01.2025թ. թիվ 0026 դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու  17.01.2025թ.  թիվ 1 նիստի թիվ 12 որոշման  պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման,  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված,  թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի  դրույթները ՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Մկչտիչ Արամի Նազինյանին սեփականության իրավունքով պատկանող 2.8531 հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-013-0310-0069/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատեսքի՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Մկչտիչ Արամի Նազինյանին սեփականության իրավունքով պատկանող 2.8531 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-013-0310-0069/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք գյուղ Աչաջուր թիվ 17 հողամաս:

3. Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք):

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner