Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 11-058-0031-0019,0020 ԾԱԾԿԱԳՐԻ 0․13552 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ 640․5 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար բնակավայրում գտնվող հողամասի սեփականատեր՝ Հովսեփ Սպարտակի Բաբաջանյանը, ծնված՝ 24․01․1961թ․,որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում իրեն պատկանող հողամասում առկա 1993թ․-1999թ կառուցված 640․5 քմ մակերեսով բնակելի տան հիմքերի վերականգնման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0031-0019,0020/: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.13552 հա մակերեսով հողամասը և 640․5 քմ մակերեսով բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.  ՀՀ կառավարության 29,12,2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.    

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. Վերականգնել քաղաքացի՝ Հովսեփ Սպարտակի Բաբաջանյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար վարչական սահմաններում գտնվող 0․13552 հա մակերեսով հողամասի և ընդհանուր 640․5 քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0031-0019,0020/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

 

2․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-037-0031-0019,0020 ծածկագրով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը՝  Տավուշի  մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 28-րդ փողոց, 5 բնակելի տուն

3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner