Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 14.04.2025Թ. ԹԻՎ 510 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 14.04.2025թ. թիվ 510 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1.Իջևան համայնքի ղեկավարի 14.04.2025թ. թիվ 510  որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.10411ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանը՝ ծնված 18․02․1960թ.,Հասմիկ Միշայի Չոբանյանը ծնված՝ 24․02․1982թ․,Աիդա Միշայի Չոբանյանը ծնված՝ 18․04․1985թ․,  որ համաձայն Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Այգեհովիտ գյուղում,  բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.07 հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.10411հա, որի վրա առկա է 244․6 քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.07 հա մակերեսով և հողամասին կից ավել օգտագործվող 0.03411 հա մակերեսով  չկառուցապատված, սահմանազատված հողամասի և բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-009-0110-0014/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0.10411 հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը և 244․6 քմ մակերեսով բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Նև  29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանին, Հասմիկ Միշայի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին պատկանող  0.10411 հա մակերեսով հողամասի և 244․6 քմ բնակելի տան սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-009-0110-0014/:

2.Վերականգնել,  քաղաքացիներ  Սուսաննա Հրաչիկի Չոբանյանի, Հասմիկ Միշայի Չոբանյանի, Աիդա Միշայի Չոբանյանի սեփականության իրավունքը Իջևան  համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.07 հա մակերեսով և 0.03411 հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և ընդհանուր 244․6 քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-009-0110-0014/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացիների սեփականությունը:

3. Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին պատկանող  0.10411 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 22-րդ փողոց, 5 բնակելի տուն :

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner