Իջևան համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Տիգրան Վոլոդյայի Սարգսյանը՝, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց 10-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի թիվ 708,12.07.2018թ.,ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով:Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07403հա, որի վրա առկա է 1965թ. կառուցած 113.32քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.07403հա, մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965թ. կառուցված 113.32քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0142-0003/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.07403հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 113.32քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով/ և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Տիգրան Վոլոդյայի Սարգսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց 10-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում գտնվող 0.07403հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965թ. կառուցված 113.32քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-001-0142-0003/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: