Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 մարտի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0․29818 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․29818 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի,  հողամասը  հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0010-0003  ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական  նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 53 հոդվածի   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-028-0010-0003/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0.29818 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner