Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդան Բախշիի Վարդանյանը ծնված՝ 03․09.1962թ., որ Տավուշի մարզի Ն.Ծաղկավան գյուղում ժառանգության իրավունքով ձեռք է բերել 0.13276հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, որի վրա առկա է 1970թ․ կառուցված 579․4քմ մակերեով բնակելի տուն: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13276հա, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.13276հա մակերեսով հողամասի և 579․4քմ մակերեով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-037-0027-0002/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.13276հա մակերեսով հողամասը և բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Վարդան Բախշիի Վարդանյանի սեփականության իրավունքը, իրեն պատկանող 0.13276հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 579․4քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-037-0027-0002/ և օրենքի ուժով ճանաչել իր սեփականությունը:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Ն.Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.13276հա մակերեսով /ծածկագիր 11-037-0027-0002/ հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ն.Ծաղկավան 7-րդ փողոց, 4 տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: