Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 13.11.2024Թ. ԹԻՎ2338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 13.11.2024թ. թիվ 2338 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Իջևան համայնքի ղեկավարի 13.11.2024թ. թիվ 2338  որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0․11429ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․11429հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային զարգացման հատակագծի հողամասը  հանդիսանում է համայնքային սեփականության, 11-034-0109-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական  նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․11429հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում: Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-034-0109-0001/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0․11429հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner